Եկել էի բոլորովին այլ թեմայով խոսելու համար. Ռոբերտ Ամիրխանյան
Հայաստանի ժողովրդական արտիստ, Կոմպոզիտորների միության նախկին նախագահ, սիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն այսօր՝ նոյեմբերի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների` Կոմպոզիտորների միությունում վերջերս տեղի ունեցած աղմկալից ընտրություններին վերաբերող հարցերին:
Ռոբերտ Ամիրխանյանը նշեց, որ ինքը ուրիշ բանի համար էր եկել, թեպետ կանխազգում էր, որ նման հարցեր են լինելու:
«Այն, ինչ տեղի ունեցավ, ամենաքիչն իմ անձնական ողբերգությունն էր։ Կարող եմ մի բան ասել. ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր վատ բաներին, քանի որ դրանք ինձ տանում են դեպի լավ բաները»,- նշեց կոմպոզիտորը։
Կոմպոզիտորը նշեց, որ խնդիրն այն չէ, թե քանի կոմպոզիտոր է իրեն դեմ դուրս եկել, այլ այն, որ «նրանք փորձեցին վարակել երիտասարդությանը և վարակվեցին»։
«Ամեն դեպքում ես եկել էի բոլորովին այլ թեմայով խոսելու համար: Առաջարկս հետևյալն է. վերլուծենք, թե ինչպիսին է այսօրվա մեր ընթացքը, ոչ թե դետեկտիվ փնտրել, թե ինչ տեղի ունեցավ»,- խորհուրդ տվեց Ռոբերտ Ամիրխանյանը: