Ջոնսոնը վիրահատության է ենթարկվել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը «սովորական» վիրահատության է ենթարկվել Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, հաղորդում է CNN-ը։ Անհրաժեշտության դեպքում «կարևոր որոշումները» ժամանակավորապես կկայացնի Ջոնսոնի տեղակալը։
Բորիս Ջոնսոնի խոսնակը հայտնել է, որ վարչապետը սինուսի «փոքր» վիրահատություն է տարել, որից հետո վերադարձել է Դաունինգ Սթրիթ՝ ապաքինվելու:
Ջոնսոնին վիրահատության ժամանակ ընդհանուր անզգայացման են ենթարկել. նրան փոխարինում է փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը։
Վարչապետն ակնկալում է նախագահել երեքշաբթի օրվա կաբինետի նիստը, բայց նրա վերադարձն աշխատանքի կախված կլինի նրանից, թե ինչպես է նա իրեն զգում, հավելել է խոսնակը։
Վիրահատությունը նախապես պլանավորված է եղել։