Չինաստանը ռեկորդային մակարդակով ավելացրել է նավթի ներմուծումը Ռուսաստանից
Չինաստանը մայիսին տարեկան կտրվածքով 55 տոկոսով եւ ապրիլի համեմատ մեկ քառորդով ավելացրել է նավթի ներմուծումը Ռուսաստանից, եւ մատակարարումների ամսական ծավալը հասել է ռեկորդային մակարդակի, տեղեկացրել է «Ռոյթըր» գործակալությունը՝ հղում կատարելով այդ երկրի մաքսատանը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանից Չինաստան նավթի ներմուծումը մայիսին անցած տարվա համեմատ ավելացել է 55 տոկոսով եւ հասել ռեկորդային մակարդակի՝ մատակարարների առաջին տեղից հետ մղելով Սաուդյան Արաբիային»,- տեղեկացրել է գործակալությունը։
Ռուսական նավթի ներմուծումը, ներառյալ Արեւելյան Սիբիր-Խաղաղ օվկիանոս խողովակաշարով մատակարարումները եւ ծովային փոխադրումները Ռուսաստանի եվրոպական ու հեռավորարեւելյան նավահանգիստներից մայիսին կազմել են 8,42 մլն տոննա։ Սա համարժեք է օրական մոտ 1,98 բարելի եւ մեկ քառորդով ավելի է, քան ապրիլի օրական 1,59 մլն բարելը։
Սաուդյան Արաբիան, այդպիսով, դարձել է մեծությամբ երկրորդ մատակարարը, նրա մայիսյան ծավալներն ավելացել են 9 տոկոսով՝ անցած տարվա մայիսի համեմատ եւ կազմել 7,82 մլն տոննա կամ օրական 1,84 մլն բարել։