Բորելը հայտարարել է Եվրամիության պաշտպանական քաղաքականությանը Դանիայի միանալու մասին
Դանիան միանում է Եվրամիության պաշտպանական քաղաքականությանը։ Այս մասին տեղեկացրել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ։
«Նախարարներն այսօր կտոնեն Դանիայի միանալը եվրոպական պաշտպանական քաղաքականությանը։ Դանիան պաշտոնապես մեզ տեղեկացրել է այդ մասին»,- ասել է դիվանագետը։
Եվրամիության Խորհրդում տեղեկացրել են, որ Եվրամիության պաշտպանության համաձայնեցված հայեցակարգը նախատեսում է 5 հազար հոգանոց արագ արձագանքման ուժերի կազմավորում։