Հայաստանում քաղաքական գործերով արդարադատություն ակնկալելը անիմաստ զբաղմունք է դարձել. Չալաբյանի պաշտպան
Ավետիք Չալաբյանի նկատմամբ հետապնդումը կրում է խտրական բնույթ: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին մամուլի ասուլի ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը:
«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2021-ի ԱԺ ընտրություններին եւ դրանից առաջ բազմաթիվ հրապարակումներ եղան, որ իշող ուժը վարչկան ռեսուրսների գործադրմամբ այս հրապարակը լցրեց, այն մշակույթի տունը լցրեց, կամ վարչական ռեսուրսների գործադրմամբ ստիպել է աշխատակիցներին հանկարծ չմասնակցել ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին ու ակցիաներին: Գեթ մեկ քրգործ չհարուցվեց:
Հաջորդը, հայտնի ձայնագրությունը հրապարակվելուց հետո անմիջապես պատրաստվեց հանրային ռեպորտաժ, դեռ Ավետիք Չալաբյանի նկատմամբ մեղադրանք էր չէր առաջադրվել, նա դեռ չգիտեր, որ քրգործ է հարուցվել: Այդ ռեպորտաժում խոսվեց այն մասին, որ Ավետիք Չալաբյանը իօնչ-որ գումար է առաջարկել: Ամբողջ իշխանական քարոզչական պրոպագանդան լծվեց փողոցու սկիզբ առաջ պրոցեսները պախարակելուն՝ օգտագործելով մոնտաժված ձայնագրությունը»,-ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ Ավետիք Չալաբյանի քաղաքական բանտարկյալ լինելու վերաբերյալ դիմել են մի շարք միջազգային կազմակերպությունների, ապա հավելեց, որ իրենք անընդհատ միջնորդություններով հանդես են գալիս ցույց տալու համար, որ Հայաստանում քաղաքական գործերով արդարադատություն ակնկալելը անիմաստ զբաղմունք է դարձել. «Ներպետական պաշտպանության բոլոր միջոցները ծառայում են գործող իշխանությունունների քաղաքական պատվերներին»,-ասաց փաստաբանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am