Կոլումբիայի նախագահական ընտրություններում հաղթել է Գուստավո Պետրոն
Կոլումբիայի միավորված ձախ ուժերի թեկնածու Գուստավո Պետրոն ձայների 50,44 տոկոսով հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Այս մասին վկայում են ընտրողների 100 տոկոս ձայների նախնական հաշվարկների տվյալները։
Ազգային ընտրական խորհրդի տեղեկատվությամբ՝ թերթիկների տվյալների հաշվարկից հետո «Պատմական պակտ» սոցիալիստական կոալիցիայի թեկնածու Գուստավո Պետրոն դարձել է Կոլումբիայի ընտրված նախագահը՝ ստանալով ավելի քան 11,2 միլիոն վավեր ձայն կամ ձայների 50,44 տոկոսը։ Երկրորդ փուլում նրա մրցակից Ռոդոլֆո Էռնանդեսը (47,31 տոկոս արդյունք) ընդունել է իր պարտությունը։