Տաքսիների ուղեվարձի թանկացման պատճառները
Գուցե բարեխիղճ աշխատանքը նպաստեր նաև, որ մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը կանոնավոր աշխատեր, տաքսիներն էլ անտրամաբանական սակագներ չառաջարկեին, բայց այդ հարցի պատասխանն այդպես էլ չենք իմանա, քանի դեռ Երևանում քաղաքային տրանսպորտով արժանապատիվ երթևեկելը շարունակում է չիրագործված երազանք մնալ, իսկ տաքսիների ոլորտը անվերահսկելի է՝ գոնե գների առումով:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ասում է՝ տաքսիների թանկացումը առաջարկ-պահանջարկով է պայմանավորված, օրենսդիրում ոլորտի կարգավորման եղանակներ չեն մտածել, քաղաքային իշխանությունն էլ հորդորում է սպասել մինչև եկող տարեվերջ: