Չեխիայի սուպերմարկետում 83 մլն դոլար արժողությամբ 840 կգ կոկաին է հայտնաբերվել
Չեխիայի սուպերմարկետներից մեկում աշխատակիցները բանանի տուփերի մեջ 840 կիլոգրամ կոկաին են հայտնաբերել, որի ընդհանուր արժեքը ավելի քան 83 միլիոն դոլար է, հայտնում է The Guardian-ը:
Ենթադրվում է, որ տուփերը սխալմամբ են առաքվել սուպերմարկետ:
Ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարի բաժնի ղեկավար Յակուբ Ֆրիդրիխն ասել է, որ կոկոաինը, ենթադրաբար, Կենտրոնական Ամերիկայից է: Ներկայումս այլ պետությունների հետ համագործակցաբար աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ, ինչպես նաեւ խուզարկվում են խանութները, որտեղ բանանի նույն խմբաքանակից առաքումներ են եղել: