Արճուրդի է հանվել կոլեկցիոների 1005 Թեդի արջուկ՝ 36-43 հազար դոլար արժողությամբ
Ուիլթշիրի 69-ամյա բնակչուհի Լինդա Ֆերհերսթը, ով 58 տարվա ընթացքում հավաքել է ավելի քան 1500 Թեդի արջուկ, աճուրդի կհանի դրանց մեծ մասը, հայտնում է PA MEDIA-ն եւ հավելում, որ արջուկները վաճառքի կհանվեն Նյուբերիում՝ Special Auction Services կազմակերպության կողմից նախաձեռնված հատուկ աճուրդում:
«Թեդի արջուկներ, Տիկնիկներ,Տիկնիկների տներ եւ ավանդական խաղալիքներ» անվանմամբ աճուրդից առաջ հավաքածուի սեփականատերը հրաժարվել է 1005 արջուկներից, որոնք, ամենայն հավանականությամբ, կվաճառվեն 36-ից 43 հազար դոլարով:
Աճուրդի ընթացքում կվաճառվեն նաեւ «Տիտանիկ» արջուկը, որը արտադրվել է նավի կործանումից հետո՝ 1912 թվականին եւ 1945 թվականին համակենտրոնացման ճամբարներից ազատված բանտարկյալների կողմից պատրաստված այլ տիկնիկներ:
Ֆերհերսթը նշել է, որ իր առաջին արձուկը ձեռք է բերել 1960-ականներին եւ հավելել, որ կան արջուկներ, որոնցից նա չի կարող բաժանվել: