Ջենիֆեր Լոպեսը համերգի ընթացքում դստերը ներկայացրել է որպես ոչ բինար անձ
Լոս Անջելեսում կայացած իր համերգի ընթացքում Ջենիֆեր Լոպեսը երգել է իր 14-ամյա դստեր՝ Էմմայի հետ՝ նրան ներկայացնելով ոչ ոչ բինար անձ, հայտնում է Just Jared-ը։
Ոչ բինար անձինք մարդիկ են, որոնք իրենց երկու սեռերից ոչ մեկի շարքին չեն դասում։ Աստղը ելույթի ընթացքում երեխային դիմել է գենդերային առումով չեզոք դերանունով՝ «նրանք», որն օգտագործում են ոչ բինար անձինք։
«Վերջին անգամ մենք միասին ելույթ ենք ունեցել հենց այսպիսի մեծ ստադիոնում, եւ ես մշտապես նրանց խնդրում եմ երգել ինձ հետ, իսկ նրանք չեն ցանկանում։ Այնպես որ, սա առանձնահատուկ դեպք է։ Նրանք շատ զբաղված են»,- դստեր բեմ դուրս գալու մասին ասել է Լոպեսը։ Երեխան, որն այդ կերպ քամինգ աութ է արել, մոր հետ ելույթ է ունեցել՝ ծիածանի գույներով բարձրախոսը ձեռքին։