Ադրբեջանական գազի առաջին խմբաքանակը Բուլղարիա է հասել Հունաստան-Բուլղարիա (IGB) խողովակաշարով
Ադրբեջանական գազի առաջին խմբաքանակը Բուլղարիա է հասել Հունաստան-Բուլղարիա (IGB) խողովակաշարով։ Այս մասին հայտնում է բուլղարական BNR ռադիոկայանը եւ հավելում, որ հումքի փորձնական ծավալը նախատեսվում է ներկրել մինչեւ հունիսի վերջ:
IGB խողովակաշարը միանալու է տրանս-ադրիատիկ գազատարին, Հունաստանի ազգային գազային համակարգին եւ ապագայում Հունաստանի Ալեքսանդրուպոլիս նավահանգստային քաղաքում գտնվող LNG վերագազիֆիկացման լողացող կայանին:
Գազատարի նախնական ուժը կազմում է տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր՝ մինչեւ 5 միլիարդի ընդլայնվելու հնարավորությամբ: IGB խողովակաշարը Եվրահանձնաժողովի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագծերի ցանկում է եւ ԵՄ-ի կողմից 84 միլիոն եվրոյի համաֆինանսավորման է արժանացել: