Քայլի Ջենները կրկին Ամերիկայի ամենաերիտասարդ կին միլիարդատերն է
Արդեն հինգերորդ տարին անընդմեջ Քայլի Ջենները ճանաչվում է Forbes-ի ամենաերիտասարդ անդամը Ամերիկայի «Ամենահարուստ կանանց» ցանկում, որտեղ ներկայացվում են բիզնեսում 100 ամենահարուստ և հաջողակ կանանց կարողությունները:
Ջեններն այս տարվա ցուցակում զբաղեցնում է 41-րդ տեղը՝ 2021-ին զբաղեցրած 51-րդի փոխարեն: Forbes-ի գնահատմամբ նրա կարողությունը նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 20 միլիոն դոլարով՝ հասնելով 600 միլիոն դոլարի, ինչը մասամբ պայմանավորված է ֆոնդային բորսայում խնամքի միջոցներ արտադրող ընկերությունների արժեքի անկմամբ: 2021 թվականի «Ամենահարուստ կանանց» ցանկում ընդգրկված 13 կանանցից երկուսն այս տարի այլև ընդգրկված չեն ակումբ՝ տարիքային շեմը հատելու պատճառով: Փոփ-աստղ Բեյոնսեն և թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դարձել են 40 տարեկան և չեն համալրում ԱՄՆ-ի ամենահարուստ երիտասարդ կանանց ցանկը: Նրանց կարողությունը սակայն կազմում է համապատասխանաբար 450 և 260 միլիոն դոլար: