Գերմանական երկու ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Գերմանիայում։
Metaratings-ի տեղեկություններով, 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են գերմանական Բունդեսլիգայի երկու ակումբներ։
Այդ ակումբներից մեկի ներկայացուցիչն արդեն հանդիպել է ֆուտբոլիստի շրջապատի և «Կրասնոդարի» ղեկավարներից մեկի հետ։
Ռուսական ակումբը Սպերցյանին բաց կթողնի, եթե համաձայնության գա տրանսֆերի արժեքի շուրջ։
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։