Լեդի Գագան կերգի տիեզերքից
Լեդի Գագան պատրաստվում է դառնալ առաջին երգչուհին, ով երգելու է տիեզերքում: Նրա ելեույթը հեռարձակվելու է Նյու-Մեքսիկայում անցկացվելիք Zero G Colony փառատոնին: Այս մասին հայտնում է NME:
Ինչպես գրում է պարբերականը, Լեդի Գագան տիեզերք կթռչի 2015թ Virgin Galactic ընկերության նավով: Իր ելույթի ժամանակ նա միայն մեկ երգ կերգի:
Իրադարձության մանրամասները չեն փոխանցվում, սակայն երգչուհին իր Twitter-ի էջում խոսք է տվել պատմել ամեն ինչի մասին իր "ARTPOP" ալբոմի թողարկումից հետո, որn անց է կացվելու նոյեմբերի 8-ին: