Նարեկ Նիկողոսյանը 3-րդ բրոնզե մեդալն է նվաճել ՀՀ հավաքականի համար
Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն երեք բրոնզե մեդալ են նվաճել։
65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:3 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին: