Բրիթնի Սփիրսի հայրը երգչուհուն դատի է տվել
Բրիթնի Սփիրսի եւ նրա հոր՝ Ջեյմիի միջեւ իրավական պայքարը դեռ ավարտված չէ։ 69-ամյա Ջեյմս Սփիրսը եւս մեկ հայց է ներկայացրել՝ խնդրելով իր հայտնի դստերը պատասխան տալ օրենքի առջեւ բլոգի եւ նոր գրքի միջոցով իր վրա ենթադրյալ հարձակումների համար:
Ջեյմսի փաստաբան Ալեքս Վայնhարթենը հունիսի 16-ի հայտարարության մեջ գրել է, որ Բրիթնին «շարունակում է սադրիչ մեղադրանքներ պարունակող հրապարակումներ անել սոցիալական ցանցերում»: Նա երգչուհուց պահանջում է ներկայանալ դատարան եւ ցուցմունք տալ երդվյալ ատենակալների առջեւ։ Մասնավորապես, Բրիթնին պետք է պատասխան տա իր խոսքերի համար, որ հայրն իրեն զրկել է ցավազրկողներից, հրամայել է պարտադիր թերապիա անցնել եւ ութ սրվակ արյուն հանձնել բուժման համար, եւ այլ մեղադրանքների համար։