Մենք կբացենք սահմանը, եթե Հայաստանն ազատի Ղարաբաղը. Դավութօղլու
Ադրբեջանական ԱՊԱ-ն գրում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են Հայաստանի հետ սահմանի բացմանը: ԱՊԱ-ն՝ հղում անելով «Акшам» թերթին, գրում է, որ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, Թուրքիայում տեղի ունեցած Ազգային Մեծ ժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Նա հայտարարել է, որ աշխատանքները տարվում են մինչև 2015 թվականին նախապատրաստվելը:
«Մեր պահանջը կայանում է նրանում, որպեսզի Հայաստանն ազատի Ղարաբաղը: Եթե դա տեղի ունենա, ապա սահմանները կբացվեն, կբացվի նաև երկաթուղին: Մենք դա ցանկանում ենք Ադրբեջանի հետ միասին»,- ասել է Դավութօղլուն:
Մոտակա ժամանակներս նախատեսվում է Դավութօղլուի այցն Ադրբեջան: