Հեծանիվից ընկելուց հետո Բայդենը ցատկոտել է եկեղեցու շեմին (տեսանյութ)
Ջո Բայդենը փորձել է ամերիկացի լրագրողներին ցույց տալ, որ իրեն լավ է զգում։ Որպես ապացույց՝ ԱՄՆ նախագահը նույնիսկ ցատկոտել է եկեղեցու շեմին, գրում է vesti.ru-ն։
Բայդենի առողջական վիճակի վերաբերյալ անհանգստությունն առաջացել է այն բանից հետո, երբ ամերիկացի առաջնորդը չի կարողացել դուրս հանել ոտքը հեծանիվի ոտնակից և տասնյակ մարդկանց աչքի առաջ ընկել է մայթի վրա։
Հիշեցնենք, որ Բայդենը հեծանվային զբոսանքի ժամանակ ընկել է Դելավեր նահանգում գտնվող Ռեհոբոթ-Բիչի իր տան մոտ, ուր գնացել է կնոջ` Ջիլի հետ տոնելու հարսանիքի 45-ամյակը։