Մտածում են, թե ինչպես թողնել այս անիմաստ գործը և փախչել Ուկրաինայից. Կադիրովը պատմել է վարձկանների կորուստների մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների մեծ կորուստների մասին։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ վարձկանների մեջ փրկվածները «ավելի շատ մտածում են, թե ինչպես թողնել այս անիմաստ գործը և փախչել Ուկրաինայից»:
Կադիրովը նշել է, որ եթե մարտի սկզբին օտարերկրյա վարձկանները պարծենում էին «զրահափոխադրիչների վրա անխոհեմություն» նկարահանելով, ապա այժմ նրանք «հուսահատորեն հայտարարում են իրենց անօգնականության մասին»։ Որպես օրինակ նա խոսել է ամերիկացի վարձկան Ջեյմս Վասկեսի մասին, որը սոցիալական ցանցերում տեսանյութի նկարագրության մեջ գրել է ծանր կորուստների մասին։
«Իմ տղաներից ևս մեկը ծանր վիրավոր է։ Անցյալ շաբաթ կորցրեի շատ լավ մարդկանց: Ես պետք է վերադառնամ որքան հնարավոր է շուտ»,- նրա խոսքերն է մեջբերել Կադիրովը: