Կորեայում գերեզմանաքար են տեղադրել Internet Explorer դիտարկչի համար
Հարավկորեական Կենժու քաղաքում ծրագրավորող Չոն Կի Յոնը գերեզմանաքար է տեղադրել Internet Explorer դիտարկչի պատվին, գրում է РБК-ը։
Գերեզմանաքարի վրա գրված են տարեթվերը՝ 17.08.1995-15.06.2022։
Դրա վրա կա գրություն․ «Այն լավ գործիք էր այն դիտարկիչներ ներբեռնելու համար»։
Հունիսի 15-ին Microsoft-ը դադարեցրել է դիտարկչի գործունեությունը դրա գոյության 27 տարիներից հետո։ Մշակողները նշել են, որ Internet Explorer-ը փուլային կերպով կփոխարինվի Microsoft Edge-ով եւ վերջին հաշվով ընդմիշտ կանջատվի Windows-ում։