Նեյմարը կարող է ավարտել միջազգային կարիերան
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն հետաքրքիր տեղեկություններ է տարածել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ կապված։ Փարիզցիների հարձակվողը 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո կարող է ավարտել կարիերան Բրազիլիայի հավաքականում։
«Նեյմարն ինձ ասաց, որ շուտով կհեռանա ազգային թիմից։ Նա նաեւ վստահեցրեց, որ իր 10 համարը ես կստանամ։ Անկեղծ ասած, ես նույնիսկ չգիտեի ինչպես արձագանքել դրան։ Ես պատասխանեցի, որ նա չպետք է շտապի, որ կարող է երկար խաղալ ազգային հավաքականում, որ այս համարն ինձ դեռ պետք չէ։ Նա պարզապես ծիծաղեց»,-ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոդրիգոն PodPah-ին։