Թուրքիան Շվեդիայից և Ֆինլանդիայից ՆԱՏՕ-ին միանալու քայլերի է սպասում․ Քալըն
Թուրքիան դեռևս կոնկրետ քայլեր է ակնկալում Ֆինլանդիայից և Շվեդիայից Անկարայի պահանջների կատարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝մեջբերելով Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսքերը։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «անվտանգության կազմակերպություն» է, և նրա անդամները պետք է ենթարկվեն դաշինքի սկզբունքներին։
«Սա «ազատ» ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն … Նրանք պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն մեր անվտանգության խնդիրները լուծելու համար»,- ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը։
Քալընի խոսքով՝ Անկարան ցանկանում է շարունակել երկխոսությունը սկանդինավյան երկրների հետ ։
Մայիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդունել է Ֆինլանդիայից և Շվեդիայից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումները։ Թուրքիան, մինչդեռ, արգելափակել է բանակցությունների սկիզբը՝ մի քանի պայմաններ առաջ քաշելով Շվեդիային և Ֆինլանդիային։ Մասնավորապես, դրանք վերաբերում են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների գործունեության արգելքին, ինչպես նաև Անկարայում պաշտպանական արդյունաբերության սահմանափակումների վերացմանը։