Ստեղծագործելու միջոցով հնարավոր է ազատվել տագնապից ու անհանգստությունից
Նկարչուհի և բլոգեր Աննա Գլադկիխը նշել է ստեղծագործության օգնությամբ սթրեսից ազատվելու միջոցը և բացատրել նկարչության հանդեպ իր սերը։ Նա գործնական առաջարկների մասին խոսել է Lenta.ru-ի հետ:
Գլադկիխը նկարչությամբ լրջորեն հետաքրքրվել է համալսարանն ավարտելուց հետո, որտեղ սովորել է որպես լեզվաբան-թարգմանիչ, աշխատել է մեդիա ոլորտում։ Նա խոստովանել է որ կերպարվեստն իրեն օգնել է հաղթահարել ստեղծագործելու պահանջը և դարձել է իսկական մխիթարություն: Աղջիկը համոզված է, որ տաղանդին կարող է փոխարինել համառությունը։
«Նկարչությունն այժմ առավել քան երբևէ բուժական և իսկապես բուժիչ պրակտիկա է. այն սակավաթիվ գործողություններից է, որն օգնում է թուլացնել անհանգստությունը, կայունացնել շնչառությունը և պարզապես չմտածել այլ բանի մասին: Կարևոր է նկարել ոչ թե արդյունքի, այլ գործընթացի համար»,- նկատել է նկարիչը։
Ի դեպ կերպարվեստն օգտակար է ոչ միայն հոգու, այլև մտքի համար։ Գերմանացի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ նկարչությունը բարելավում է ուղեղի նեյրոնների կապերը և նպաստում նոր գիտելիքների ավելի արագ յուրացմանը։