Յակուտիայում սովից փրկել են մեկամյա արջի քոթոթի
Յակուտիայի Ներյունգրի թաղամասում վարորդները մեկամյա արջի քոթոթին ազատել են բենզինի բաքից, որի մեջ խրվել էր նրա գլուխը՝ փրկելով գազանին սովից:
Փրկարարական գործընթացը ֆիքսվել է տեսանյութում։ Յակուտիայի վարորդների բարի արարքի մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Քոթոթի գլուխը կապանքներից հանելու գործողությունը տևել է մոտ տասը րոպե։ Կադրերում երևում է, թե ինչպես են նրանք փորձում պարանների օգնությամբ անշարժացնել արջի քոթոթին ու բաքը ամրացնել հարմարավետ դիրքում։
Այնուհետև վարորդները հաջողությամբ հանում են գլուխը բաքի միջից: «Վե՛րջ, Միշա։ Հիմա արի վազենք»,— ուրախացած ասում է օպերատորը։