Ամռանն ամենաօգտակար մթերքները
Սննդաբան, Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը Ura.ru-ին տված հարցազրույցում նշել է ամռան ամենաօգտակար մթերքները։
«Բանջարեղեն, ձուկ, հատապտուղներ և ֆերմենտացված կաթնային ըմպելիքներ, քանի որ դրանք օգտակար են տարվա ցանկացած եղանակին»,- ասել է նա։
Մասնագետը նշել է, որ ամռանը մարդիկ համեմատաբար ավելի քիչ են սնվում. «Կա այնպիսի մեխանիզմ, երբ ուտելուց հետո մարմնի ջերմաստիճանը պետք է բարձրանա։ Սա սնվելը դադարեցնելու ազդանշաններից մեկն է»,- բացատրել է նա։
Գինզբուրգը հավելել է, որ ամառային սեզոնը կարելի է օգտագործել նիհարելու համար։ «Շոգ է, ջերմաստիճանը միշտ բարձր է, ուստի մենք հիմնականում թեթև սնունդ ենք ուտում, քիչ ենք ուտում»,- ասել է նա։ Սննդաբանը նիհարողներին խորհուրդ է տվել նախապատվությունը տալ մրգերին, բանջարեղենին, թթու կաթնային ըմպելիքներին, ինչպես նաև հացահատիկային մթերքներին և հատապտուղներին։