Զելենսկին այցելել է Նիկոլաև
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Նիկոլաև և Նիկոլաևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմի հետ խորհրդակցություն անցկացրել տնտեսական և սոցիալական հարցերի շուրջ։
«Մեր Նիկոլաևի մարզը: Հանդիպում տարածաշրջանի կարևոր հարցերի շուրջ: Մենք քննարկել ենք տնտեսության վիճակը, ջրամատակարարման վերականգնումը, գյուղատնտեսության իրավիճակը: Հատուկ ուշադրություն ենք դարձրել ցամաքային և ծովային սպառնալիքներին», – գրել է նա Telegram-ի իր ալիքում՝՝ հրապարակելով տեսանյութ հանդիպումից։
Պատվիրակությունն ուսումնասիրել է նահանգային վարչության վթարային շենքը։ Պատվիրակության կազմում գտնվող Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Զելենսկին հանձնարարել է օգնություն ցուցաբերել տուժած ընտանիքներին։ Երմակը մանրամասնել է, որ հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել տարածաշրջանի անվտանգությանն ու ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը։ Բացի դրանից, հանդիպման ընթացքում Զելենսկին պետական պարգևներ է հանձնել տեղական իշխանությունների ներկայացուցիչներին ։
Նիկոլաևի մարզը գտնվում է Ուկրաինայի հարավում՝ Խերսոնի և Օդեսայի շրջանների միջև։ Այն ունի ելք դեպի Սև ծով։