Նռան հյութը կարող է օգնել հաղթահարել աշխատանքային սթրեսը
Ուսումնասիրությունները ցույց են տվել՝ նռան հյութը կարող է օգնել հաղթահարել աշխատանքային սթրեսը: Փորձարկման ընթացքում գիտնականները պարզել են, որ նռան հյութը թույլ է տալիս նվազեցնել սրտխփոցների արագությունը և լավացնել տրամադրությունը:
Գիտնականները հետևել են մի խումբ կամավորների, ովքեր երկու շաբաթվա ընթացքում ամեն օր խմել են 500 մգ նռան հյութ: Ուսումնասիրության սկզբում և վերջում գիտնականները գրանցել են կամավորների զարկերակի հաճախականությունը, ինչպես նաև վերջիններիս հուզական վիճակը պարզելու համար տվել են լրացնելու մի հարցաթերթիկ:
Պարզվել է, որ կամավորների մեծ մասը, նշանակված ժամկետի ավարտին, հայտնել են տրամադրության լավացման մասին: Աճել էր ակտիվությունը, աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը և դանդաղել էր զարկերակի աշխատանքը:
Ուսումնասիրության ղեկավարը Էդինբուրդի Մարգարեթ թագուհու համալսարանից ասել է. «Ավելի ու ավելի են շատանում նռան հյութի դրական հատկանիշների մասին վկայող փաստերը: Դա հետագա ուսումնասիրությունների անցկացման առիթ է տալիս»: Պետք է նշել, որ վերջերս գիտնականների նույն խումբն ասել է, որ նռան հյութը թույլ է տալիս նվազեցնել ճարպակալումը:
Այն կամավորները, ովքեր մեկ ամսվա ընթացքում ամեն օր խմել են մեկ լիտր նռան հյութ, ավելի քիչ են ձեռք բերում ճարպային բջիջներ որովայնի շրջանում: Նաև մասնագետները նռան հյութին վերագրել են հակաքաղցկեղային հականիշներ, ինչպես նաև սրտային հիվանդությունների և ծերացման գործընթացի դեմ պայքարելու ունակություններ: Գաղտնիքը կայանում է վերջինիս մեջ առկա հակաօքսիդանտների մեջ: