Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ծանր զինատեսակների կեսից ավելին. ուկրաինացի գեներալ
Ուկրաինայի զինված ուժերը ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքում կորցրել են իրենց ծանր սպառազինության մոտավորապես 50 տոկոսը, ամերիկյան National Defense ամսագրին ասել է ուկրաինացի գեներալ Վլադիմիր Կարպենկոն։
«Ես խոսում եմ միայն ծանր զինատեսակների մասին։ Մոտ 1300 հետևակի մարտական մեքենա, 400 տանկ և 700 հրետանային համակարգ է ոչնչացվել»,- ասել է ցամաքային զորքերի նյութատեխնիկական ապահովման հրամանատար գեներալը։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել են 205 ինքնաթիռ, 131 ուղղաթիռ, 1233 անօդաչու թռչող սարք, 342 զենիթահրթիռային համակարգ, 3587 տանկ և այլ զրահատեխնիկա, 539 մարտական մեքենա՝ բազմակի հրթիռային կայաններ, 2013 դաշտային հրետանի և ականանետներ, ինչպես նաև 3658 միավոր հատուկ ռազմական մեքենա։
Պենտագոնի տվյալներով՝ միայն ԱՄՆ-ը Կիևին է տրամադրել ավելի քան 1,4 հազար Stinger համակարգեր, ավելի քան 700 Switchblade անօդաչու թռչող սարքեր, 20 Mi-17 ուղղաթիռներ, 126, 155 մմ տրամաչափի հաուբիցներ և 260 հազար արկ, ինչպես նաև 6,5 հազար հակատանկային հրթիռային համակարգ, Javelin և այլ տիպի ավելի քան 20 հազար հակատանկային համակարգեր։