Լուգանսկում օտարերկրյա վարձկանների փոխանակում չի կարող լինել. Ռոդիոն Միրոշնիկ
Լուգանսկի տարածքում գտնվող վարձկանների փոխանակումն անհնար է, նրանք պետք է դատվեն, իսկ նրանց ցուցմունքները հրապարակայնորեն կներկայացվեն։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Մոսկվայում Լուգանսկի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
Նա հավելել է, որ Լուգանսկում փոխանակման հարցերի շուրջ «գաղտնի բանակցություններ և գաղտնի պայմանավորվածություններ» չկան։
Միրոշնիկը նշել է նաև, որ Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանից մարդասիրական միջանցք բացելու պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել՝ Ուկրաինայի կողմից կրակը դադարեցնելուց հրաժարվելու պատճառով։
Նրա խոսքով՝ հիմնական սպառնալիքը գալիս է ոչ միայն գործարանի տարածքից, այլև Լիսիչանսկի շրջանի բարձունքներից, որտեղից գնդակոծում են քաղաքը:
Ըստ Միրոշնիկի՝ «Ազոտի» տարածքից խաղաղ բնակիչների լիարժեք տարհանման համար անհրաժեշտ է ոչնչացնել ուկրաինական դիրքերը Լիսիչանսկի շրջակայքում և վերացնել Սևերոդոնեցկի ու Ռուբեժնոյեի հրթիռակոծման սպառնալիքը։