Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 141 հազարը
Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակից մահվան դեպքերի թիվը հասել է 141 363-ի, ընդ որում, 2 իրանցի վիրուսից մահացել է վերջին 24 ժամվա ընթացքում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում հայտնաբերվել է COVID-19 վարակի 74 նոր դեպք, 32 մարդ հոսպիտալացվել է։ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7 234 597-ի։ Կորոնավիրուսի բռնկման օրվանից մինչ օրս վիրուսից ապաքինվել է 7 060 283 մարդ։
Գործակալությունը հաղորդում է, որ մինչ այժմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 602 641 մարդ, երկրորդ դեղաչափը՝ 57 941 796 , երրորդը՝ 27 663 263 մարդ։ Պատվաստումների մեկնարկից ի վեր Իրանում կիրառվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի 150 207 700 դեղաչափ։