Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Արախամիան հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցությունները օգոստոսին վերսկսելու մասին
Ռուսական կողմի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան կարող է օգոստոսի վերջին վերսկսել Ռուսաստանի հետ բանակցությունները։
Քաղաքական գործչի կարծիքով՝ մինչ այդ Կիեւի «բանակցային դիրքերը» պետք է ուժեղանան Ուկրաինայի զինված ուժերի ծրագրված հակահարձակումից հետո։
Արախամիան ասել է, թե ակնկալում է, որ մինչեւ օգոստոս բանակցությունների սեղանի շուրջ Ուկրաինայի դիրքորոշումը կփոխվի։ Նրա կարծիքով, Կիեւը կխոսի ուժի դիրքերից, եւ հենց այդ ժամանակ պետք է սպասել հակահարձակման։