Գայ Ռիչին կնկարահանի «Հերկուլեսի» ռեմեյքը
Գայ Ռիչին կաշխատի 1997 թվականին Disney-ի համար նկարահանված «Հերկուլես» անիմացիոն ֆիլմի խաղային տարբերակի վրա։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Ռիչին նախկինում էկրան է բարձրացրել Դիսնեյի դասականները՝ նրա «Ալադինը» Ուիլ Սմիթի հետ թողարկվել է 2019 թվականին եւ դարձել կինովարձույթի հիթ: Գեղարվեստական ֆիլմը կնկարահանեն եղբայրներ Էնթոնի եւ Ջո Ռուսսոները:
Անիմացիոն մյուզիքլի սյուժեն հիմնված է հին հունական դիցաբանության վրա։ Հերկուլեսը Զևեւի որդին է եւ միակն է, ով կարողանում է կանխել անդրաշխարհի տիրակալ Հադեսին, որպեսզի նա զավթի Օլիմպոսի իշխանությունը։
Մուլտֆիլմը համարվում է Disney ստուդիայի ժամանակակից դասականը։ Նախագիծն ամբողջ աշխարհում հավաքել է 252 միլիոն դոլար եւ լավագույն երգի համար առաջադրվել է «Օսկարի»։ Ռիմեյքի սցենարի առաջին տարբերակը գրել է Դեւիդ Քալահամը։ Ֆիլմի պոտենցիալ դերասանական կազմը չի բացահայտվել։