Անգելա Մերկելը հայտարարել է Կիևի և Մոսկվայի միջև միջնորդ դառնալու պատրաստակամության մասին
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը չի բացառում, որ ապագայում կարող է հանդես գալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդի դերում։ Այդ մասին նա հայտնել է RedaktionsNetzwerk Deutschland-ին (RND) տված հարցազրույցում` նշելով, որ հենց հիմա այդ թեման չի քննարկվում։
Մերկելի խոսքով՝ մինչ 2021 թվականին իր քաղաքականությունից հեռանալուց հետո, նա փորձել է կանխարգելել ուկրաինական ճգնաժաը, սակայն հաջողության չի հասել։ «Մի կողմից Պուտինն այլևս պատրաստ չէր նորմանդական ֆորմատի գագաթնաժողովներին։ Մյուս կողմից, ես չեմ հաջողել նրանում, որ ստեղծվի լրացուցիչ քննարկման ձևաչափ Ռուսաստանի և Եվրոպայի միջև՝ նորմանդական ֆորմատին զուգահեռ եվրոպական անվտանգության կարգի քննարկման վերաբերյալ»,- ասել է Գերմանիայի նախկին կանցլերը։
Ընդ որում, Մերկելը չի կարծում, որ Կրեմլը չէր սպասում Գերմանիայի կանցլերի պաշտոնից իր հեռանալուն, որպեսզի Ուկրաինայում պատերազմ սկսի։ Նրա հրաժարականը կարող էր գործոններից մեկը դառնալ «Ֆրանսիայում ընտրությունների, Աֆղանստանից զորքերի դուրսբերման, Մինսկի համաձայնությունների իրականացման ստագնացիայի» հետ միասին։