Սյունիքի մարզում շինարարական աշխատանք կատարելիս անհայտ անձը վնասել է եկեղեցու պատը
Հունիսի 17-ին ոստիկանություն գրություն էր ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան համայնքի գերեզմանատան տարածքում անհայտ անձի կողմից մեխանիզմի կիրառմամբ կատարվել են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով փլվել է եկեղեցու պատի մի հատվածը, ինչպես նաև հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ նշված վայրում, առանց համապատասխան թույլտվության, տրակտորով ճանապարհի հարթեցման աշխատանքներ է կատարել Կապան քաղաքի 37-ամյա մի բնակիչ:
Նա ներկայացվել է Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: