Քլինթոն. ԱՄՆ-ը կարող էր դուրս գալ ՆԱՏՕ-ից
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ երկիրը կարող էր դուրս գալ ՆԱՏՕ-ից։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Financial Times-ին տված հարցազրույցում։
Քաղաքական գործիչը կարծում է, որ եթե 2020 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվեր, ապա երկիրը դուրս կգար Հյուսիսատլանտյան դաշինքից։
«Ես դրանում չեմ կասկածում»,- ասել է նա:
Քլինթոնը նաեւ նշել է, որ Թրամփը կարող է որոշել իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականին։ Միաժամանակ նա հավելել է, որ չգիտի, թե ով կարող է Թրամփին մարտահրավեր նետել Հանրապետական կուսակցության փրայմերիզում։