Պրիգոժինը «Եվրատեսիլի» անցկացման վայրի տեղափոխումն անվանել է «ծաղր ուկրաինացիների նկատմամբ»
Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը NEWS.ru-ի հետ զրույցում Եվրատեսիլ երաժշտական մրցույթն Ուկրաինայից Մեծ Բրիտանիա տեղափոխելու որոշումը համարել է ծաղր ուկրաինացիների նկատմամբ։
«Ծիծաղից բացի ոչինչ չի առաջանում ինձ մոտ։ Եվրոպան, ինչպես միշտ, տարբերվում է։ Սա նույնիսկ երկակի ստանդարտներ չէ, այլ ուղղակի ծաղր Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ»,- ասել է Պրիգոժինը։
Նա Եվրատեսիլն անվանել է անցյալի մասունք ու հայտարարել, որ մրցույթն իր մոտ զզվանքից բացի այլ զգացողություններ չի առաջացնում։ Պրիգոժինը կարծում է, որ այս միջոցառումը մարդկանց չափազանց բացահայտ կորպով պարտադրում է ԼԳԲՏ արժեքներ։ Պրոդյուսերն ընդգծել է, որ ինքը հոմոֆոբ չէ։ Սակայն Վալերիայի ամուսինը նկատել է, որ իր համար տհաճ է նայել «կիսաշրջազգեստով տղամարդուն»։