ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Քերի Դոնֆրիդը Երևանում է
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Քերի Դոնֆրիդը Երեւանում է։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:
Այցի ընթացքում՝ հունիսի 18-ին, պետքարտուղարի տեղակալի օգնական Դոնֆրիդը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:
Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։
Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր ամուր փոխգործակցության հարցեր եւ մեր երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։