Պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքում սիկհերի տաճարում
Պայթյունը որոտացել է շաբաթ օրը Քաբուլում՝ սիկհերի տաճարում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տաճարի ներկայացուցչին։
«Մոտ 30 մարդ կար ներսում։ Մենք չգիտենք, թե նրանցից քանիսն են ողջ»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը:
Ariana News հեռուստաալիքը հայտնում է Աֆղանստանի մայրաքաղաքում եւս մի քանի պայթյունի մասին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։