Ուկրաինական բանակի զինանոցում ադրբեջանական 82 միլիմետրանոց ականանետեր են նկատվել. «Военный осведомитель»
Ուկրաինական բանակի զինանոցում ադրբեջանական 82 միլիմետրանոց 20N5 ականանետեր են նկատվել։ Նախկինում Ադրբեջանը հրապարակայնորեն չի հայտարարել Ուկրաինային ռազմական տեխնիկա կամ զենք մատակարարելու մասին, գրում է «Военный осведомитель» Telegram-ալիքը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 22-ին (ՀՌԳ-ի մեկնարկից ուղիղ երկու օր առաջ) ստորագրվեց Մոսկվայի հռչակագիրը՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային համագործակցության մասին։