«Ռեալի» հարձակվողը կտեղափոխվի Իտալիայի առաջնություն
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 24-ամյա հարձակվող Լուկա Յովիչը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Իտալիայի առաջնությունում։ Սերբ ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես կգա «Ֆիորենտինայում», հաղորդում է AS-ը։
Անցած մրցաշրջանում Լուկա Յովիչը իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, խփել 1 գոլ։
«Ռեալը» Լուկա Յովիչին գնել է 2019թ․ ամռանը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 60 միլիոն եվրոյի դիմաց՝ կնքելով 6 տարվա պայմանագիր։