Գիտնականները մտադիր են եզակի ձայնային կլանիչ ստեղծել թիթեռների թեւերի շնորհիվ
Երկու տարի առաջ Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել էին, թե ինչպես են թիթեռները քողարկվում չղջիկներից: Այդ կենդանիները հետեւում են իրենց զոհին կենսաբանական արձագանքի ձայնի օգնությամբ՝ ուղարկելով եւ որսալով միջատներից արտացոլված ազդանշանները: Որոշ թիթեռներ կարող են լսել այդ ձայնը եւ խուսափել, իսկ մյուսներն էվոլյուցիայի ընթացքում պաշտպանիչ ծածկույթ են ստացել, որը խլեցնում է չղջիկների ազդանշանները, գրում է Tekhkult-ը:
Անգլիացի գիտնականները կտրել են (Antheraea pernyi տեսակի թեւերը՝ ձայնը կլանող հատուկ թեփուկներ դուրս հանելու համար: Հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք ունակ են 85-87 տոկոսով կլանել ձայնային ալիքի էներգիան, ուստի դրանցից արտացոլված ազդանշանը գրեթե նկատելի չէ, եւ չղջիկն այն չի ընկալում։
Հետազոտությունները ցույց են տվել, որ թեփուկները կլանում են ալիքներն ալիքների երկարությունների եւ հաճախականությունների լայն դիապազոնում, որոնք գալիս են տարբեր անկյուններով: Փորձերն իրականացվել են ուլտրաձայնի միջոցով, սակայն գիտնականները վստահ են, որ եթե կարողանան վերստեղծել թեփուկի կառուցվածքը, ապա կկարողանան դրանք հարմարեցնել մարդու լսելիության սահմաններում ձայների համար: Իսկ դա թույլ կտա եզակի ձայնամեկուսիչ ծածկույթ ստեղծել բնակելի տարածքների համար, որը հսկայական կոնստրուկցիաների կառուցում չի պահանջի: