Հոլանդական Lightyear ընկերությունը հայտարարել է, որ այս աշնանը կսկսի արեևային մարտկոցներով հագեցած աշխարհում առաջին սերիական արտադրության ավտոմեքենայի արտադրությունը
Հոլանդական Lightyear ընկերությունը հայտարարել է, որ այս աշնանը կսկսի արեևային մարտկոցներով հագեցած աշխարհում առաջին սերիական արտադրության ավտոմեքենայի արտադրությունը, գրում է CNN-ը։
Ընկերությունը պնդում է, որ մեքենան կկարողանա ընթանալ 388 մղոն (624,4 կմ) առանց կանգ առնելու, իսկ արեւային մարտկոցներից լրացուցիչ հեռահարությունը կկազմի օրական մինչեւ 44 մղոն: Համեմատության համար դա մի փոքր ավելի է Tesla Model 3-ից (374 մղոն) եւ զգալիորեն ավելի Kia Niro Long Range-ից (285 մղոն):
Lightyear 0-ն շատ նմանություններ ունի Lightyear One-ի նախատիպի հետ, որը ներկայացվել էր երկու տարի առաջ, բայց ավելի փոքր մարտկոցով կարող է ավելին անել։ Այս մասին պատմել է ընկերության գործադիր տնօրեն Լեքս Հոֆսլոթը։