«ՔՊ»-ի Սիսիանի կառույցում երկու թևի են բաժանվել և պատերազմում են իրար դեմ. Մի թևը համակարգում է Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունքներ հավաքագրող Ներսես Խաչատրյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
««Քաղպայմանագրի» Սիսիանի կառույցում երկու թևի են բաժանվել և, կարելի է ասել, պատերազմում են իրար դեմ: Մի թևը համակարգում է Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունքներ հավաքագրող Ներսես Խաչատրյանը, ակտիվ կուսակցական Արսեն Ավագյանը եւ ուղնուծուծով այլ ՔՊ-ականներ: Մյուս թեւը՝ նախկինների ճամբարից հեռացած Կարեն Համբարձումյանը՝ իր թիմով:
Սիսիանի մեր աղբյուրներն ասում են, որ երկու թիմերը կատաղի պայքար են մղում մարզային պաշտոններում յուրայիններին տեղավորելու համար: Կարեն Համբարձումյանը, օրինակ, վերջերս հորդորել է իր բարեկամ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին՝ ազատել Արսեն Ավագյանի ազգականներին, որոնք աշխատում են համայնքային ենթակայության հիմնարկներում: Ավագյանի կինն էլ Սիսիանի երաժշտական դպրոցում է աշխատում: Ավագյանի բարեկամներն արդեն զգուշացվել են, որ ազատվելու են աշխատանքից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: