Կանադայյում 92-ամյա թոշակառու քահանա է ձերբակալվել՝ ավելի քան 50 տարի առաջ կանադացի երեխաների համար նախատեսված գիշերօթիկ դպրոցում սեռական ոտնձգության համար
Կանադայի ոստիկանությունը հայտնել է, որ 92-ամյա թոշակառու քահանայի է ձերբակալել՝ ավելի քան 50 տարի առաջ կանադացի երեխաների համար նախատեսված գիշերօթիկ դպրոցում սեռական ոտնձգության համար, հաղորդում է AP-ն:
Թագավորական հեծյալ ոստիկանության սերժանտ Փոլ Մանայգրեն ուրբաթ հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է հայր Արթուր Մասեին: Մանայգրեն պատմել է, որ զոհն այն ժամանակ 10 տարեկան էր, եւ դա տեղի է ունեցել 1968-1970 թթ. Մանիտոբայի Ֆորդ Ալեքսանդրի գիշերօթիկ դպրոցում։
Մանայգրն ասել է, որ սեռական ոտնձգության մասին հաղորդում ներկայացնելու ժամկետներ գոյություն չունեն: Մասսեն ազատ է արձակվել որոշակի պայմաններով եւ պետք է դատարանի առջեւ կանգնի հուլիսին:
19-րդ դարից մինչեւ 1970-ականներն ավելի քան 150.000 բնիկներին ներկայացնող երեխաներ պարտավոր էին հաճախել պետական ֆինանսավորմամբ քրիստոնեական դպրոցներ կանադական հասարակության մեջ նրանց ասիմիլացման ծրագրի շրջանակներում: Նրանց ստիպում էին քրիստոնեություն ընդունել եւ թույլ չէին տալիս խոսել բնիկ ժողովուրդների լեզուներով։ Շատերը ծեծի եւ հայհոյանքների էին ենթարկվում: Որոշ աղբյուրների համաձայն՝ մահացել է մինչեւ մինչեւ 6000 մարդ:
Կանադայի կառավարությունը ներողություն էր խնդրել խորհրդարանում 2008 թ. եւ ընդունել էր, որ ֆիզիկական եւ սեռական բռնությունները դպրոցներում լայնորեն տարածված էին:
Հռոմի պապը հաջորդ ամսվա վերջին պետք է այցելի Կանադա եւ ներողություն խնդրի բնիկ ժողովուրդների խմբերից դպրոցներում կաթոլիկ եկեղեցու դերի համար: