Բայդենն աշխարհի տնտեսություններին կոչ է արել կրկնապատկել ջանքերը՝ ուղղված էներգետիկ անվտանգության բարձրացմանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աշխարհի խոշոր տնտեսություններին կոչ է արել կրկնապատկել ջանքերը՝ ուղղված էներգետիկ անվտանգության բարձրացման պայքարին, գրում է Reuters-ը։
Նա զգուշացրել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը սրել է անհապաղ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Խոշոր տնտեսությունների երրորդ վիրտուալ հավաքի ժամանակ Բայդենը երկրներին կոչ է արել արագացնել մեթանի արտանետման կրճատմանն ուղղված միջոցները։
Նա նաեւ կոչ է արել 90 միլիարդ դոլար ծախսել՝ մաքուր տեխնոլոգիաների կոմերցիալացումն արագացնելու համար։
Բայդենը հայտարարել է նաեւ, որ չափազանց կարեւոր է աշխատել համատեղ ուժերով՝ մեղմելու պատերազմի հետեւանքները։