Բորիս Ջոնսոնը այցելել է Կիեւ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Քննարկվելու է նաեւ Ուկրաինային նոր ծանր զինտեխնիկայի տրամադրման հարցը։ Ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր, սա Ջոնսոնի երկրորդ այցն է Կիեւ։ Նա G7-ի կազմից առաջին լիդերն էր, ով այցելել է Կիեւ ապրիլին։