Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր, որը «փրկօղակ» դարձավ Արևմուտքի համար․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Պետերբուրգում 25-րդ տնտեսական ֆորումի ընթացքում, հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր։
Նա նշել է, որ ցանկացած մարտական գործողություն միշտ ողբերգություն է, սակայն այս հատուկ գործողությունը Ռուսաստանի համար անխուսափելի էր դարձել։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ սկսեց 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից, երբ հակառուսական գործունեություն սկսեց։
«Այդ ընդդիմությունը թող իշխանության գար ժողովրդավարական ճանապարհով, գնային ընտրությունների և հաղթեին։ Ոչ, չգիտես ինչու՝ պետք էր հեղաշրջում անել, ընդ որում՝ արյունոտ։ Ամեն ինչ այդտեղից սկսեց»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը փրկօղակ էր Արևմուտքի համար, որը հնարավորություն տվեց Մոսկվայի վրա «բարդել» տնտեսության մեջ իրենց սխալ հաշվարկները։