Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի քաղաքացիների համար
Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքի համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Մեր պետության ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող աննախադեպ սպառնալիքներին դիմակայելու շրջանակներում նախարարների կաբինետին առաջարկել եմ մշակել Ուկրաինայի տարածք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի ռեժիմի վերանայման հարցը, ընդգծել է երկրի ղեկավարը։
Նրա խոսքով, այսօր կառավարությունը պետք է ընդունի այդ կարեւոր որոշումը՝ «Ուկրաինայի կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրի եւ Ուկրաինայի ու Ռուսաստանի Դաշնության միջեւ որոշակի միջազգային պայմանագրեր դադարեցման մասին» որոշումը:
Նախարարների կաբինետի ծրագրված որոշման կապակցությամբ Ուկրաինան 2022 թվականի հուլիսի 1-ից մուտքի վիզային ռեժիմ կսահմանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար, ընդգծել է Զելենսկին։