Վենեսուելայի նախագահի պատվիրակությունը կորոնավիրուս է բերել Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեսակոնֆերանսի միջոցով է հանդիպել աշխատանքային այցով Բաքվում գտնվող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ալիեւի մամուլի ծառայությունը:
«Նշվում է, որ հանդիպումը տեսակոնֆերանսի ձեւաչափով անցկացնելու պատճառը Վենեսուելայի պատվիրակության անդամների մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունքն էր»,- գրում են ԶԼՄ-ները: