«Եվրատեսիլ 2023»-ն Ուկրաինայում չի անցկացվի
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները դիմել են Մեծ Բրիտանիային՝ 2023թ․-ին մրցույթն այդ երկրում անցկացնելու հնարավորությունը քննարկելու համար։ Կազմակերպիչները կարծում են, որ Ուկրաինան չի կարողանա ընդունել այն, հայտնել է EBU-ի՝ Եվրոպական հեռարձակողների միության մամուլի ծառայությունը։
«Օբյեկտիվ վերլուծությունից հետո Ռեֆերենտ խումբն ու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ղեկավարների խորհուրդը զղջումով հանգել է այն եզրակացության, որ, հաշվի առնելով ներկայիս պայմանները, անվտանգության առումով իրավիճակն ու օպերացիոն երաշխիքները, որոնք անհրաժեշտ են անցկաման համար, UA:PBC-ի (Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերություն) կողմից չեն կարող կատարվել «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպումն ու անցկացումը՝ մրցույթի կանոններին համապատասխան»,- ասված է Եվրոպական հեռարձակողների միության հայտարարության մեջ։
Միության հայտարարության համաձայն՝ բանակցություններ կսկսվեն 2023թ․-ին «Եվրատեսիլը» Մեծ Բրիտանիայում անցկացնելու մասին։